ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.02.2013 10:58
Անտառից բենզասղոցով 2 ծառ է հատել
Փետրվարի 3-ին, ժամը 22.00-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գյուղի հարակից անտառից դեպի գյուղ է ընթանում փայտանյութով բեռնված առանց պետհամարանիշի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենա:
Մեկնած օպերատիվ խումբը Դեբեդ գյուղում ստուգման է ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ն.-ի «ԶԻԼ-157» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի համար վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հատարարել է, որ փայտանյութը նույն օրը, ժամը 15.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, պատրաստել է ինքը` Դեբեդ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով 2 ծառ:
Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: