ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2018 12:42
Հետախուզվողը` անձնագրային բաժանմունքում

Ոստիկանության ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 16.05-ին, անձնագրային բաժանմունքից բաժին բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Դիմիտրի Մ.-ն, որը 2015թ. նոյեմբերի 17-ից ՌԴ ԱԴԾ «Դոմոդեդովո» օդանավակայանի սահմանապահ ջոկատի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասի (ՌԴ պետական սահմանի ապօրինի հատում) մեղադրանքով: