Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.03.2013 16:45

Անհրաժեշտ պարզաբանում

www.galatv.am կայքը վերջին երկու օրվա ընթացքում արդեն որերորդ անգամ անդրադառնում է օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, ինչի առնչությամբ ոստիկանության պաշտոնական կայքէջում դեռևս մարտի 25-ին զետեղվել է հետևյալ տեղեկատվությունը. «Մարտի 23-ին,  ժամը 18.30-ին,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից  ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա  ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»:
Ի դեպ, ուզում ենք հատուկ ընդգծել, որ նշված հաղորդագրությունը ոստիկանությունը հրապարակել է  դեռևս «Ժառանգություն» կուսակցության տարածած այն հայտարարությունից առաջ, որով ՀՀ ոստիկանությանը կոչ էր արվում անհապաղ բացահայտել միջադեպը: Ավելին, ՀՀ ոստիկանությունը ոչ միայն իր կայքէջում տարածել էր նշված հաղորդագրությունը, այլև ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն զանգահարած բազմաթիվ լրագրողների բանավոր տեղեկություն էր հաղորդել:
Հիմա այսքանից հետո ինչի նման է www.galatv.am-ի թղթակցի հռետորական-վերամբարձ և ոչինչ չասող հարցում-վերնագիրը՝ «Ո՞վ էր Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ ոտնձգության փորձ կատարողը, կամ՝ Ինչո՞ւ է ոստիկանությունը հապաղում...»: Բացի այդ, ԳԱԼԱ-ի թղթակիցը «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից փորձել է տեղեկանալ, թե պաշտոնական հայտարարությունից հետո նրանց ի՞նչ է հայտնի, ՀՀ ոստիկանությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկել, ո՞վ է այդ անձնավորությունը, ի՞նչ անուն-ազգանունով ...»: Ի պատասխան՝ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասել է, թե իրենց առայժմ հայտնի չէ, թե ինչ գործողություններ են իրականացրել ոստիկանները, իսկ անձի ինքնության մասին ևս տեղյակ չի պահվել «Ժառանգությանը»...
Ավելորդ չենք համարում զանգվածային լրատվության միջոցների որոշ ներկայացուցիչների կրկին հորդորել՝ ոստիկանությանն առնչվող տեղեկատվություն հրապարակելիս նախ ծանոթանալ պաշտոնական տեղեկատվությանը: Ի դեպ, ամբողջ աշխարհում ընդունված է ստույգ և արժանահավատ տեղեկատվություն ստանալ տվյալ գերատեսչության պաշտոնական կայքից: Ուստի, անհարմար իրավիճակներում չհայտնվելու համար www.galatv.am-ի թղթակիցը ընդամենը պիտի այցելեր ոստիկանության www.police.am կայք: Նման իրավիճակներից խուսափելու համար մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս այցելել ոստիկանության կայքէջ, համակողմանի ուսումնասիրել իրողությունները և հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչև վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն: