Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2013 18:10
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Հայկական ժամանակ» օրաթերթը մարտի 19-ի համարի «Հավերժ քննություն» վերնագրով գրությամբ փորձել է հերթական մեղադրանքը ներկայացնել ոստիկանությանը, սակայն տարօրինակ վիճակի մեջ է դրել հենց իրեն:
Խոսքը փետրվարի 26-ին Արտաշատում «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, որը ոմանք շտապեցին սադրանք համարել: Ոստիկանությունը իր գործունեության մեջ առաջնորդվում է օբյեկտիվության սկզբունքով, ուստի ՀՀ ոստիկանության պետի կողմից միջադեպի առնչությամբ անհապաղ ծառայողական քննություն նշանակվեց, որն, ի դեպ, որպես կանոն, մանրակրկիտ ու տևական գործընթաց է;
Օրաթերթի հիշյալ գրության մեջ նշվում է. «Ոստիկանությունը նույն օրերին հայտարարեց, որ ծառայողական քննություն է ընթանում: Երեկ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեռ քննություն է ընթանում և այլ բան ասել չեն կարող»: Սրան հետևում են լրագրողի դատողությունները, ապա և եզրակացությունը, թե՝ «հավերժ քննություն» է սպասվում:
Այս ամենի մեջ իրողությունն այն է, որ լրագրողը զանգել է ու ստացել այդպիսի պարզաբանում: Բայց ե՞րբ է զանգել. սա է խնդիրը:
Հրապարակման երեկ-ը նշանակում է մարտի 18 (երկուշաբթի), սակայն լրագրողն իրականում զանգել է մարտի 15-ին (ուրբաթ), իսկ մարտի 16-ին (շաբաթ) ՀՀ ոստիկանության պետի կողմից, ծառայողական քննության արդյունքներով, հրաման է տրվել պարտականությունների կատարման ընթացքում թերացած ոստիկանության ծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:
Քանի որ մեր գործընկեր լրագրողի ժամանակային չափումները (երեկ-այսօր-վաղը) , մեղմ ասած, անհասկանալի են, ստիպված ենք մենք էլ եզրակացություն անել. կա՛մ դիտմամբ է «շփոթել» մեր պարզաբանման օրը՝ վերոհիշյալ եզրակացությունն անելու համար, կա՛մ գրությունը թերթի շաբաթօրյա համար չի գնացել, իսկ ինքը ծուլացել է մեկ անգամ էլ զանգել, ճշտելու՝ այս օրերին ծառայողական քննությունը առաջընթաց չի՞ արձանագրել: Եթե բարի լիներ՝ զանգեր, կստանար լիարժեք տեղեկատվություն…
Այս երկու տարբերակից ընտրություն կատարելը թողնում ենք իրեն:
Ընդամենը հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի 16.03.2013 թ. հրամանով՝ ՀՀ ոստիկանության պետի ցուցումի պահանջները չկատարելու, ենթակա անձնակազմի աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու, ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու համար ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կարեն Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու՝ ոստիկանության ծառայող լինելու հանգամանքը թաքցնելու, իր իրական տվյալների փոխարեն քաղաքացիներին այլ անձի անուն-ազգանունով ներկայանալու համար: Միաժամանակ՝ հրահանգվել է Արտաշատում տեղի ունեցած միջադեպը քննարկման առարկա դարձնել ՀՀ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում: