Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


24.12.2012 16:33

Անկախ վաղեմությունից՝ ցանկացած հանցագործություն ունի իր հատուցման ժամը. ՀՀ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անկախ վաղեմությունից՝ ցանկացած հանցագործություն ունի իր հատուցման ժամը. ՀՀ ոստիկանությունը հետևողական աշխատանք է իրականացնում նախկինում կատարված հանցագործությունների  բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրավապահ համակարգն ունի գործունեության առանցքային ուղություններ, որոնք առանձնապես կարևոր են հասարակության անվտանգության ու ապահովության համար: Ամեն օր հանցագործություններ են կատարվում, և դրանք օպերատիվորեն, տաք հետքերով բացահայտելուց զատ, ամեն օր հետևողական աշխատանք է իրականացվում նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ:
Այս ուղությունը հատկապես առանցքային է ոստիկանության համար, որովհետև արդյունավետ է և կանխարգելիչ առումով, և, բնականաբար, յուրաքանչյուր այսպիսի բացահայտում հաստատում է օրենքի գերակայությունն ու ժխտում անպատժելիության միֆը: Ասել ենք՝ անկախ վաղեմությունից, ցանկացած հանցագործություն ունի իր հատուցման ժամը: Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել հենց այսպիսի ռազմավարություն: Որովհետև դա է պահանջում հասարակության, քաղաքացու, պետության շահը: 
Դեռ տարեսկզբին ՀՀ նախագահը ոստիկանությունում, մանրամասն անդրադառնալով առկա թերացումներին և կարճ ժամանակահատվածում արձանագրած առաջընթացին, շատ հստակ ընդգծեց իր և հասարակության սպասելիքները ոստիկանությունից: 
Այս տարի, ի թիվս այլ ուղությունների, լուրջ արդյունքներ գրանցվեցին հատկապես նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղությամբ: «02» և «Հերթապահ մաս» հաղորդաշարերով բազմաթիվ առիթներ ունեցանք լուսաբանելու առավել հնչեղություն ստացած դեպքերը: Եվ այնուամենայնիվ, ոստիկանության ղեկավարությունը համոզված  է, որ թափ առած գործընթացի արդյունավետությունը է պայմանավորված: 
Կրկին տարեսկզբին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություններից մեկում խրախուսելով օպերատիվ աշխատակիցներին ուղիղ 20 տարի առաջ կատարված ծանր հանցագործության բացահայտման կապակցությամբ հստակ սահմանեց այսօրվա ու վաղվա ոստիկանության ռազմավարությունը: 
Այո, չպիտի լինեն արտոնյալ հետախուզվողներ, ընդհանրապես ոստիկանի ձեռքը պետք է միշտ հանցավորության շարժընթացի զարկերակին լինի, և այսօր` տարևվերջին, թերևս կարող ենք հանդես գալ այս ոլորտի վերաբերյալ առանձին հաշվետվությամբ:
Նախ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնենք, որովհետև թվերն առավել խոսուն են, հետո կոնկրետ փաստերով կամփոփենք:
 2012-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետախուզում է հայտարարվել 1232 անձի նկատմամբ: նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ինչպես այս, անպես էլ նախորդ տարիներին կատարած հանցագործության համար հետախուզվող 1416 անձ: Ընդորում հայտնաբերվածներից 126-ը հետախուզման մեջ են եղել այլ երկրների իրավապահ մարմինների կողմից: 
 Ընդհանրապես ավարտվող տարին որակական լուրջ առաջընթաց է օտարերկրյա իրավապահների հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանքի առումով: Իսկ գրեթե բոլոր դեպքերում առանցքային է ՀՀ Ոստիկանության ՔՀԳ վարչության և Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների դերակատարումը: Հիմա կոնկրետ փաստերի անդրադառնանք: 
20 տարի առաջ, 1992-ի մայիսի 22-ին Երևանում, օրը ցերեկով, ծանր հանցագործության դեպք  գրանցվեց: Մայակովսկի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հնչել էր ինքնաձիգի կրակահերթ: Երկու վիրավոր` մի երիտասարդ ու մի  երեխա: Երիտասարդը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: 7-ամյա տղայի կյանքի համար բժիշկները մեկ ժամ պայքարել էին, ավաղ` ապարդյուն: Գլխի հրազենային վնասվածքը մահացու էր: Նախաքննական մարմնին հաջողվեց  պարզել, որ կատարվածը քրեական որոշ շրջանակների միջև կոնֆլիկտի հետևանք էր.  հանցագործների թիրախը երիտասարդն էր , երեխան` պատահական զոհ: Քննությամբ պարզվել էր նաև, որ հանցագործությունը կատարել էր Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը` իր երեք ընկերների հետ: Բայց այն ժամանակ կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և հայտարարվել էր հետախուզում: Անցած տարիների ընթացքում քրեական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել ու վերսկսվել էր: 
Եվ ահա այս տարվա գարնանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում նոր տեղեկություններ ստացան ՌԴ գործընկերներից: Սմբատ Ինջաբեկի Գրիգորյանը հայտնաբերվեց Օրենբուրգ քաղաքում և տեղափոխվեց Երևան` առերեսվելու պատժի անխուսափելիությանը: 
Հիմա մեկ այլ ուշագրավ դեպք` 19 տարվա վաղեմության:
1993 թ. օգոստոսին Մեխակ Հովակիմյանը երեք ընկերների հետ ավազակային հարձակում էր կատարել Գավառ քաղաքի մի բնակչի տան վրա: Դանակահարել էին տանտիրոջը և հափշտակել 5միլիոն ռուբլի արժողության ոսկյա զարդեր և ադամանդներ: Տաք հետքերով կասկածյալներին հայտնաբերել չէր հաջողվել և նույն տարվա սեպտեմբերին նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հետո որոնողական աշխատանքները կրկին փակուղի էին մտել: Արդեն այս տարվա աշնանը իրավապահների ջանքերն արդյունք արձանագրեցին, և օրեր առաջ, դեկտեմբերի 12-ին ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հովակիմյանը էքստրադիցիայի ենթարկվեց Հայաստան: 
Օրեր առաջ` դեկտեմբերի 6-ին հայ ոստիկանները ևս մի հետախուզվողի հայտնաբերել և Հայսատան են տեղափոխել Հոլանդիայից: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ  հետախուզում էր հայտարարել ոստիկանության Վանաձորի բաժինը` հափշտակության և փողերի լվացման համար: 
Գրիգորյանը ինտերնետային կայքերից գնել էր ԱՄՆ քաղաքացիներին պատկանող և Նահանգների բանկերում սպասարկվող գողացված պլաստիկ քարտերի տվյալներ և բացելով էլեկտրոնային կեղծ հաշիվներ` գողացված քարտերի գումարները փոխանցել էր իր հաշվին:  Կանխիկացրել էր մոտ ինն ու կես միլիոն դրամ: Հենրիկ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Ի դեպ, նրան Հոլանդիայից տեղափոխելը հաջողվեց Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի շնորհիվ: 
Այս նոյեմբերի վերջին Մեղրիի ոստիկանները Մեղրիի մաքսակետում հայտնաբերեցին ինտերպոլի թուրքական բյուրոյի կողմից հետախուզվող  մի թուրքի: Հայ ոստիկանները նրան կալանավորեցին ու տեղյակ պահեցին հետախուզումը նախաձեռնողին: Շարունակելով հարևան երկրների կողմից հետախուզվողների թեման ներկայացնենք նախկինում կատարված ևս մի ծանր հանցագործություն:
2007 թ.  հուլիսին ՌԴ Սոչի քաղաքի Ադլերի շրջանում ՌԴ քաղաքացիներ Արթուր Կարագոզյանը և Գրիգորի Երեմյանը, ևս երկու հանցակցի հետ, կազմակերպել և իրականացրել էին ՌԴ մի քաղաքացու սպանությունը: Նրանք ապօրինի  պահվող երեք տեսակի, տարբեր տրամաչափի հրազեններով կրակ էին բացել զոհի և նրան օգնության շտապող ընկերոջ վրա, վնասվածքներ հասցրել ապա և գնդակահարել գետին տապալված վիրավորներին: Նրանց կրակահերթերից վիրավորվել էր նաև պատահական մի անցորդ, բարեբախտաբար` ոչ մահացու: Հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում միջազգային մակարդակով: Օրերս, դեկտեմբերի 14-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից կազմակերպված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ համատեղ հենց դիլիջանում հայտնաբերվեցին և ձերբակալվեցին 35-ամյա Արթուր Կարագոզյանն ու 29-ամյա Գրիգորի Երեմյանը: Զույգը կալանավորվեց:
Օրենքի գերակայություն, պատժի անխուսափելիություն, իրենց օրենքից դուրս, այսպես ասած արտոնյալ համարող սուբյեկտների բացառում, հասարակական կարգի արժանապատիվ պահպանում. սրանք ոչ  խոսքեր են, ոչ էլ հասարակության համար հնչեցվող կարգախոսեր: Սրանք ուղենիշեր են, որոնցով ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է իր գործառույթներն իրականացնելու ճանապարհին ի շահ հասարակության ու պետության: