Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.12.2014 12:40
Անխուսափելի հատուցման ժամը
Չկան չբացահայտվող հանցագործություններ և չկան անպատիժ հանցագործներ: Հանցավորի համար միշտ գալիս է հատուցման ժամը, անկախ սեռից, տարիքից, կարգավիճակից, աշխարհագրական տեղակայումից ու արդարադատությունից խույս տալու թվացյալ հնարամտությունից: Պատժի անխուսափելիությունը ոստիկանության գործունեության հիմնարար սկզբունքներից է և ամրագրվում է ամենօրյա հետևողական աշխատանքով:
Հատուցման ժամը եկավ նաև Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Հրայր Հարությունյանի համար, որն անցյալ տարվա հոկտեմբերի 12-ի երեկոյան Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ընկերոջ հետ վեճի էր բռնվել Սեյրան Հարությունյանի հետ, անցորդների դիտողություններն անտեսելով՝ հայհոյանքներով խախտել հասարակական կարգը, ապա ձեռքերով ու դանակով հարվածներ հասցրել Սեյրան Հարությունյանին: Չէր անսացել նաև վերջինիս կնոջ և դստեր ներկայությանն ու չհարվածելու խնդրանքներին. շարունակել էր վայրագությունը: Կյանքից զրկելու դիտավորությամբ, առանձին դաժանությամբ, բացառիկ անգթություն ցուցաբերելով, հարձակվել ու դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Հարությունյանի կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին, առողջությանը պատճառել ծանր վնաս: Հանցագործությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում. հարձակումը հետ էր մղել պատահական անցորդը…
Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, Հրայր Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Հետախուզման աշխատանքներում ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն աշխատում էին միասին, համագործակցության կար նաև արտասահմանյան գործընկերների հետ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ միջպետական հետախուզման մեջ գտնվող Հրայր Հարությունյանը թաքնվում է Մոսկվա քաղաքում:
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում 2014 թվականի փետրվարի 4-ին Հրայր Հարությունյանը հայտնաբերվեց Մոսկվայում ու ձերբակալվեց: Իսկ այս տարվա դեկտեմբերի 11-ին մեր քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից էտապավորվեց Հայաստան:
Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից նրան բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Հրայր Հարությունյանը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է: