ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.03.2015 15:32
Ոստիկանության ծառայողները կանխեցին գիշերային գողությունը
Մարտի 17-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1991 թ. ծնված Կարեն Գ.-ն ընկերոջ` 1994 թ. ծնված Սերժիկ Ա.-ի հետ, ժամը 02.45-ի սահմաններում պտուտակահանով բացելով Վանաձորի Չուխաջյան փողոցի թիվ 6 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի թափքը, փորձել են գողանալ էլեկտրական մարտկոցը, սրահից՝ ձայնարկիչը, իսկ մեկ այլ «Օպել»-ի բեռնախցիկը բացելով՝ փորձել են գողանալ գազի բալոնը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: