ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.01.2017 11:04
Սպառնալիքներ, գույքի անձեռնմխելիության խախտում, խուլիգանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ազատության պողոտայի 10 շենքից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի, 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի և 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքներով:
***
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները հունվարի 18-ին, ժամը 12.20-ին, Գետք գյուղի 6-րդ փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2016թ. հոկտեմբերի 12-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) մեղադրանքով: