ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2018 14:33
Հափշտակել են «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոս. կասկածյալը բերման է ենթարկվել

Հուլիսի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.05-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի 188/1 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ անձը հետևից մոտեցել է իրեն և տաբատի գրպանից բացահայտ հափշտակել «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 380.000 դրամի վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 23.40-ին, Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Ալեքսանդր Բ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: