ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.10.2017 16:36
2017թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ
Իջևանի բաժին – ՀՀ ոստիկանության պետի 21.07.2014թ. թիվ 2505-Ա հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջների կատարման շրջանակներում ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի ապասարկման տարածքի ուսումնական հաստատություններում ոստիկանության վետերանների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպվել և անցկացվել են տարաբնույթ միջոցառումներ, մասնավորապես «Անչափահասը և վնասակար երևույթները» և «Արիության դաս» խորագրով Իջևան քաղաքի վարժարանում և Իջևանի ավագ դպրոցում անցկացված զրույց-հանդիպումներ, որոնց մասին տեղեկատվություն է զետեղվել նաև «Իջևանի վարժարան» և «Իջևանի ավագ դպրոց» ինտերնետային կայքէջերում:
Սերտ փոխհամագործակցություն է իրականացվել «1-02» հաղորդաշարի հետ, որին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և ցուցաբերվել է համապատասխան աջակցություն:
Նոյեմբերյանի բաժին - 02.10.2017թ. ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի վարչական շենքի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների և տեղական լրատվամիջոցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես` հասարակության և ոստիկանության կապի ամրապնդման, փոխհամագործակցության, փոխվստահության արդյունավետության, կատարվող բարեփոխումների, հանցավորության վիճակի, իրականացվելիք աշխատանքների և այլ հարցերի վերաբերյալ:
Դիլիջանի բաժին - Սեպտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում անց է կացվել դասախոսություն «Արիության դաս» թեմայով, որին մասնակցել են նաև Դիլիջանի տարածաշրջանի ոստիկանության վետերանները, Դիլիջան շաբաթաթերթի խմբագիր Ա.Սիմոնյանը:
Տավուշի բաժին - 2017թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Տավուշի բաժնում տեղի է ունեցել հանդիպում Բերդ համայնքի ղեկավար Հ. Մանուչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված ծանր հանցագործությունների թվաքանակի, դրանք ծնող պատճառների և պայմանների հետ: Միաժամանակ քննարկվել են անչափահասների շրջանում հանցագործությունների նախականխման հետ կապված հարցեր: