Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2016 18:16
Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ
2016թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր.օր-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 12,6%-ով կամ 1078 դեպքով (2015թ. 6 ամիս` 8538, 2016թ. 6 ամիս` 9616): Ընդ որում, աճի երկու երրորդը կազմում են հենց այդ դեպքերը:
Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է 1,8%-ով (78,1%-ից 79,9%), ծանր հանցագործություններով՝ 5,9%-ով (49,3%-ից 55,2%), իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,1%-ով (78,8%-ից 87,9%):
2016թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված 39 սպանության դեպքերից բացահայտվել է 69,2%, ինչը 19,2%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ սպանության փորձի 17 դեպքերի բացահայտումը կազմել է 100%: Հարկ է նշել, որ չբացահայտված սպանությունների 41,7%-ն անհայտ կորելու դեպքեր են:
Սեփականության դեմ ուղղված հանցատեսակներից՝ արձանագրվել է բնակարանային գողության 658 դեպք, որի բացահայտումն աճել է 8,3%-ով (22,9%-ից 31,2%), ավազակության 31 դեպք, որի բացահայտումն աճել է 27,5%-ով (43,5%-ից 71,0%), կողոպուտի 105 դեպք, որի բացահայտումն աճել է 11,8%-ով (57,7%-ից 69,5%):
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 476, իսկ բացահայտումն աճել է 3,1%-ով (82,0%-ից 85,1%):
Գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 6 դեպք:
Տնտեսական գործունեության դեմ ուղղված 339 հանցագործության դեպքերի բացահայտման արդյունավետությունն աճել է 7,5%-ով (59,2%-ից 66,7%)։
Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 383 հանցագործության դեպք, որոնցից 31-ը կաշառակերության դեպքեր են:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 409 միավոր հրազեն: 10-ով կամ 2,3%-ով աճել է նաև զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (443-453):
Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 41-ով կամ 14,8%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (276-235), 19 դեպքով նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը (191-ից 172):
Զգալիորեն աճել է նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը: Բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 149-ով (372-521): Պետք է արձանագրել, որ գրեթե կրկնակի անգամ աճել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (37-71):
2016թ. 1-ին կիսամյակի ընթացքում աճել է հետաքննության ապարատի ծանրաբեռնվածությունը: ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 66840 նյութ, հարուցվել է 425 քրեական գործ:
Ոստիկանության ուժերով հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն է ապահովվել ՀՀ-ում կայացած համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թվով 71 ընտրությունների ու 2920 զանգվածային միջոցառումների ընթացքում:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ու ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխմանը միտված կազմակերպչական և կանխարգելիչ միջոցառումները, ինչի արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 73-ով, զոհերինը՝ 29-ով և վիրավորներինը՝ 116-ով:
Բնակչության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման առումով ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 860 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 373 ծառայող:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 13 քրեական գործ 16 անձի նկատմամբ: