ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.08.2014 15:02
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2014 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 295 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 4-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 93 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն՝ 29,
- հայտարարվել է խիստ նկատողություն՝ 35,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 8,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 20։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 22 նյութեր։
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ