ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2013 11:58
Ամփոփ տեղեկատվություն 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից բացահայտված հանցագործությունների և հայտնաբերված հետախուզվողների վերաբերյալ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ 2013 թ. 1-ին կիսամյակի ընթացքում բացահայտել են ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործությունների 126 դեպք, այդ թվում` սպանության 6, սպանության փորձի` 1, ավազակության` 6, գողության` 56 /որոնցից 32-ը` բնակարանային/, խուլիգանության` 2, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման` 7, մարմնական վնասվածք պատճառելու` 21, կողոպուտի 1, խարդախության 12 և 14 այլ դեպքեր /ԱՏՄ փախցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փաստաթղթերի կեղծման, մաքսանենգության, մարդու առևտրի, անձին ազատությունից ապօրինի զրկելու, կաշառակերության և այլն/:
Հաշվետու ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 13 և այլ երկրների կողմից հետախուզվող 23 անձ, ովքեր հետախուզվել են ՌԴ, ԻԻՀ և Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից:
Նույն ժամանակահատվածում քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել և ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 27 անձ, որոնցից 2-ը՝ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել են գործուղման մեկնած քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների նախաձեռնությամբ: Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ: