Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


14.01.2015 09:06

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին

Ամփոփ տեղեկատվություն ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին
2014 թ. ընթացքում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 787 դեպքով կամ 4,3%-ով (2013 թ.` 18333, 2014 թ.` 17546), ինչը հիմնականում պայմանավորված է գողության դեպքերի թվի նվազումով: 
Դրա հետ մեկտեղ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1412-1321), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (116-97), ավազակության (73-69), ՃԵԿ խախտելու (1050-847), այդ թվում` մահվան ելքով (196-181) և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (32-30) դեպքերով:
Միևնույն ժամանակ, հանցագործությունները հիմնականում աճել են սպանության (48-53),  բնակարանային գողության (1323-1442), կողոպուտի (184-220), խարդախության (893-978) և յուրացման կամ վատնման (210-284) դեպքերով:
Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում  79-ով կամ 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը (433-512): Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 (792) միավոր հրազեն:
Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում, հանրապետությունում 4,4%-ով կամ 501-ով նվազել է նաև քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը (11446-10945)։ 
Որպես դրական միտում պետք է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում 18-ով կամ 3,6%-ով նվազել է խմբերի կողմից կատարված հանցագործությունների թիվը (494-476), ընդ որում դրանց թիվը 12-ով կամ 27,9%-ով նվազել է ինչպես «խառը» (43-31), այնպես էլ 6-ով կամ 1,5%-ով չափահասների (401-395) խմբերում: Նախորդ տարվա համեմատ, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է 29-ով (418-ից 389):
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կողմից կատարված աշխատանքները, պետք է նշել, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում 2,3%-ով նվազել է դրանց բացահայտման արդյունավետությունը (80,7%-ից 78,4%): 
Միևնույն ժամանակ, 5,3%-ով բարելավվել են առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ցուցանիշները (80,8%-ից 86,1%):
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության (72,9%-ից 84,9%), ճանապարհային երթևեկության կանոնների խախտման (95,0%-ից 97,5%), այդ թվում մահվան ելքով (95,4%-ից 97,2%), զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության (84,4%-ից 96,7%), անձնական գույքի ավազակության (63,0%-ից 72,5%), կողոպուտի (50,0%-ից 54,1%), յուրացման կամ վատնման (97,3%-ից 98,0%), տրանսպորտային միջոց փախցնելու (74,5%-ից 96,1%) և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (6,7%-ից 9,8%) դեպքերով: 
Միևնույն ժամանակ, բացահայտման աշխատանքների արդյունավետությունը նվազել է պետական գույքի՝ գողության (76,4%-ից 70,7%), խարդախության (100%-ից 94,7%), անձնական գույքի՝ գողության (52,1%-ից 47,8%) և խարդախության (95,9%-ից 91,6%) դեպքերով: 
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը աճել է 111-ով կամ 81,6%-ով (136-247):
Անդրադառնալով լատենտային հանցատեսակներին հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է 27-ով կամ 2,6%-ով (1052-1025): Դրան զուգընթաց, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատությամբ, հայտնաբերվել են 44-ով կամ 8,3%-ով ավել թմրամիջոցների իրացման դեպքեր (527-571):
 ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 8 դեպք, որից 5-ը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Գրանցված դեպքերից 7-ը` կանանց պոռնկության, 1-ը` ՌԴ–ում աշխատանքային շահագործման դեպքեր են:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտում կատարված 15 հանցագործության դեպք, որոնցից 12-ը բացահայտվել է:
2014թ. ընթացքում հայտնաբերվել է 66 կաշառակերության դեպք, որոնցից 52-ը  ոստիկանության ջանքերով:
Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության մարմինների կողմից հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող 1777 անձ: 
ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական, ինչպես նաև Ինտերպոլի ԱԿԲ-ն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են լիարժեքորեն և ամբողջ ծավալով, նկատելի ներդրում են ունեցել  հանցագործությունների բացահայտման, քննությունից և դատից խուսափող անձանց հետախուզման աշխատանքներում:
Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման ոլորտում ընդգրկված ծառայությունները պատշաճ կերպով կատարել են իրենց առջև դրված խնդիրները: Վերջիններիս կողմից ապահովվել է հասարակական կարգի պահպանություն և հասարակական անվտանգություն բազմաթիվ քաղաքական և հասարակական զանգվածային միջոցառումների ընթացքում:  
Պետական պահպանության գլխավոր վարչությունը զգալի աշխատանք է իրականացրել պետական և կարևորագույն օբյեկտների պահպանության հուսալիության ամրապնդման ուղղությամբ: Պայմանագրային հիմունքներով իրականացվել է 4065 օբյեկտի պահպանություն, որոնցից 299-ը քաղաքացիներին պատկանող բնակարաններ են:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ:
2014 թվականի ընթացքում տեսանկարահանող սարքերով կահավորվել է Երևան քաղաքի 24 խաչմերուկ: Հանրապետական և համայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվել է 73 լուսանկարահանող-արագաչափ սարք, որից 37-ը` Երևան քաղաքում: ՀՀ տարածքում ներկայումս շահագործվում է 161 լուսանկարահանող արագաչափ սարք, որոնցից 98-ը` Երևան քաղաքում: Տեսանկարահանող սարքերով վերահսկվել է Երևան քաղաքի 104 խաչմերուկի երթևեկություն:
Անդրադառնալով Անձնագրային և վիզաների վարչության ծառայությանը, պետք է նշել, որ 2014 թվականին վերջինիս ծառայողական գործունեությունը շարունակել է միտված լինել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Շարունակելով ինքնամաքրման աշխատանքները՝ ՀՀ ոստիկանությունը խիստ կարևորում է նաև յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանման խնդիրը: Ընդհանուր առմամբ, 2014  թվականին ՀՀ ոստիկանությունում կարգապահական տույժի է ենթարկվել 846 ծառայող: Հարուցվել է 40 քրեական գործ, որի արդյունքում դատապարտվել է 6 ծառայող: 
Ամփոփելով 2014 թ. ընթացքում կատարվածը, ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կատարողական և ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ: