Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


26.04.2019 16:30

Ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվող ամուսինների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվող ամուսինների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով օպերատիվ այլ ծառայությունների աշխատակիցների հետ, իրականացրել են օրենքով ոստիկանությանը վերապահված մի շարք միջոցառումներ՝ ապրիլի 25-ին հայտնաբերելով հետախուզվող ամուսինների։ Նրանք հայտնաբերվեցին Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում։ 61-ամյա Ասատուր Կարապետյանն ու 60-ամյա Կարինե Կարապետյանը բերման ենթարկվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Կինը փետրվարի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Ամուսնու մեղադրանքը ևս նույնն է․ այս դեպքում՝ խարդախությունն առանձնապես խոշոր չափերով է։ Ասատուր Կարապետյանն էլ հետախուզվում էր ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Նա հետախուզվում էր 2016 թվականի մարտից։ Ըստ առաջադրված մեղադրանքների՝ Ասատուր Կարապետյանը 2014-15 թվականներին չորս տղամարդուց վերցրել է ընդհանուր 36.500 դոլար՝ նրանց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ վաղաժամկետ պահեստազոր զորացրելու խոստումներ տալով։ Ասատուր Կարապետյանն այդ անձանց օգտին որևէ գործողություն չի կատարել՝ չվերադարձնելով վերցրած գումարները։ 2015-ի հունիսին նույն խոստումներով 2.000.000 դրամ է վերցրել Արտաշատում ապրող մի տղամարդուց՝ խարդախությամբ հափշտակելով փողը։ Դարձյալ 2015-ին մի տղամարդու հավաստիացրել է, որ կկարգավորի նրա բանկային հարցերը և վերցրել է 2.500.000 դրամ՝ խաբեությամբ հափշտակելով փողը։ Աշտարակում ապրող մի կնոջից էլ խաբեությամբ հափշտակել է 2350 դոլար՝ որդուն աշխատանքի տեղավորելու խոստումներ տալով։ 2017 թվականի հունվարին էլ մի տղամարդուց 1.800.000 դրամ է վերցրել արտերկրից մեքենա բերելու պատրվակով և դարձյալ խաբեությամբ տիրացել գումարին։ Նշված բոլոր դեպքերում Ասատուր Կարապետյանը ներկայացել է այլ անվամբ։
Նա ոստիկանությունից տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: