ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.04.2015 17:36
«Ոստիկանության քայլերգը»՝ ոստիկաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը:
Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երախտագիտություն հայտնելով թանկ պարգեւի կապակցությամբ՝ կարեւորեց քայլերգի նշանակությունը նորացող ոստիկանության համար:
Ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարեն Խաչատրյանը եւ Վլադիմիր Գասպարյանին հանձնեց ոստիկանության քայլերգի նոտաները:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի հրամանով Կարեն Խաչատրյանը պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով պարգեւատրվեց ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:
Հյուրերին հանձնվեցին խորհրդանշական հուշանվերներ:
Իսկ հանդիսության ավարտին առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի «Ոստիկանության քայլերգը»: