ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.10.2015 11:20
Բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախչող տղամարդը հայտնվեց ոստիկանությունում
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, «Երևան» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայության աշխատակցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.40-ին նկատել է բժշկական կենտրոնից պայուսակները ձեռքին փախչող տղամարդու, որին բռնել է:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1969 թ. ծնված Արսեն Բ.-ն է, իսկ պայուսակները պատկանում են բժշկական կենտրոնի բուժքույրերից մեկին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: