ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2017 11:27
Ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 12.40-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը օգոստոսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 1-ին մասի և 147 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: