ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2017 12:26
Աբովյանում կատարված գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում 1955 թ. ծնված Քնար Ե.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Կինոյի շենքի մոտակայքում գողացել են ձեռքի պայուսակում գտնվող դրամապանակը, որի մեջ եղել է 18.200 դրամ, բջջային հեռախոսը և իր անձնագիրը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1957 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որը նույն օրը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: