ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.06.2017 10:46
Կանեփի գլխիկներ՝ չորացնելու և ծխելու միջոցով օգտագործելու համար
Հունիսի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Լոռու մարզի Դեբեդ գյուղի վարչական տարածքից, թմրամիջոց պահելու, պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1959 թ. ծնված Բենիկ Պ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է լուցկու տուփ` լցված 3.20 գ կանաչ, կանեփանման թաց զանգվածով:
Բենիկ Պ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի գլխիկներ են, հավաքել է գյուղի տարածքից՝ չորացնելու և ծխելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածը ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: