ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.05.2017 10:56
Հետախուզվում էր Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 11-ին ժամը 22.05-ին, Երևանի Ծովակալ Իսակովի փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Խաչիկ Ղ.-ն, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: