ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2017 12:26
Վարորդը և ուղևորուհին մահացել են
Օգոստոսի 29-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Կորսա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել-Կորսա»-ի վարորդը՝ 1981 թ. ծնված Վահան Լազյանը և ուղևորուհին՝ 1969 թ. ծնված Տատյանա Գուսկովան, տեղում մահացել են, իսկ «Օպել-Կորսա»-ի մյուս ուղևորը և «ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «ԳԱԶ-32213»-ի վարորդը:
Կատարվում է քննություն: