ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.06.2017 10:02
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվում էր վարչական հսկողությունից խուսափելու մեղադրանքով
Հունիսի 24-ին, ժամը 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի 30 շենքում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Կոնստանտին Դ.-ին, որը մայիսի 19-ից Թաթարստանի Հանրապետության Զելեդոլսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (վարչական հսկողությունից խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: