ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.06.2017 10:34
Հետախուզվողը հայտնաբերվեց բուժհիմնարկներից մեկում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` օրերս Երևան քաղաքի մի բուժհիմնարկում հայտնաբերվել և ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հունիսի 2-ից ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1980 թ. ծնված Հուսիկ Ա.-ն: