ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.08.2017 09:31
Հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.05-ին, Երևանի Աճեմյան փողոցի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանուկ Ս.-ին, որը մայիսի 4-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-104 հոդ. (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդ. (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքներով:
Մանուկ Ս.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք: