ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.08.2017 10:09
Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվեց
Ոստիկանները բացահայտել են օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում կատարված սպանությունը:
Օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978 թ. ծնված Հայկ Գ.-ն, 1958 թ. ծնված Հակոբ Ե.-ն, 1966 թ. ծնված Արտակ Ե.-ն և 1990 թ. ծնված Արթուր Եգանյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող «Ջոնիկի բեսեդկա» կոչվող տաղավարում կողմերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Հայկ Գ.-ն ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածել է Արթուր Եգանյանին և վերջինիս հորը` Արտակ Ե.-ին:
Ստացած վնասվածքներից Արթուր Եգանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: