ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2014 12:03
«Օպել Վեկտրա»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Հուլիսի 22-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը` 1988 թ. ծնված Էդգար Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: