ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2019 17:23
«Վերնիսաժ»-ում կատարված գողությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.00-ին, մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 31-ին, ժամը 15.10-ին, ոմն Սերգեյ «Վերնիսաժ» տոնավաճառի իրեն պատկանող սեղանիկից գողացել է արծաթյա 4 մատանի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է Սերգեյի ինքնությունը: Նա նույն օրը, ժամը 12.30-ին, Խանջյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: