ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.05.2013 11:43
«Վալտեր» ատրճանակը գոտկատեղում
Մայիսի 2-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որի անձնական խուզարկությամբ, տաբատի գոտկատեղից, հայտնաբերվել է «Վալտեր» գազային ատրճանակ` անընթեռնելի համարներով, և առանց համապատասխան թույլտվության:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: