ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.07.2014 10:48
«Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 2-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման 19-րդ տարեդարձի շրջանակներում, ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով:
Գիտաժողովը վարում էր և բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղազարյանը:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպար¬տամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, իրավաբանական գի¬տությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյանը, ՀՀ ոստիկանության կրթա¬համալիրի ակադեմիայի պետության և իրավունքի և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուկ Մուրադյանը և ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Գրիշա Առաքելյանը:
Գիտաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալներ: