ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.09.2014 18:07
Այսօր ոստիկանությունում կայացավ հերթական «Ուղիղ կապ»-ը
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Սեպտեմբերի 30-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման և թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում ուղղված հարցերի շրջանակը բազմազան էր. քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, զենքի ձևակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոններից մինչև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: