ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2017 16:07
«ՈւԱԶ-452»-ի վարորդը տեղում մահացել է
Հուլիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Սևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, երթևեկելի հատվածում առջևի մասով բախվել է համընթաց ընթացող «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածին:
Պատահարի հետևանքով «ՈւԱԶ-452»-ի վարորդը՝ 1988 թ. ծնված Գուրգեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: