ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2018 12:36
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին «Շիրակ» օդանավակայանում

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 4-ին, ժամը 20.45-ին, «Շիրակ» օդանավակայանից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արտակ Բ.-ն, որը 2016թ. օգոստոսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթումը) և 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 1-ին մասերի մեղադրանքով: