ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.11.2014 12:16
«Նոութբուք» գողացողը՝ խոստովանությամբ
Հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, 1992 թ. ծնված Արշակ Ա.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի տներից մեկում իր հետ համատեղ վարձակալական հիմունքներով բնակվող Ազատը նույն օրը, ժամը 09.00-ից 17.45-ն ընկած ժամանակահատվածում, տնից գողացել է իրեն պատկանող «նոութբուք» համակարգիչը` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 11-ին, ժամը 16.30-ին, բաժանմունք է ներկայացվել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ն, որը խոստովանել է, որ հիշյալ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն: