ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.07.2015 12:05
«Նիսան-Տեանա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը
Հուլիսի 1-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Նիսան-Տեանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.20-ին, աջ ձեռքի ճաճանչոսկրի կոտրվածքով հիվանդանոց է դիմել նաև «Նիսան-Տեանա»-ի վարորդը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն: