ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.07.2015 12:03
«Միցուբիշի»-ն և «ՎԱԶ-2214»-ը կողաշրջվել են, «Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել շենքի պատին
Հուլիսի 16-ին, ժամը 02.10-ին, Երևանի Սիլիկյան հին խճուղու թիվ 56 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին` Մրգավան գյուղի հատվածում, «ՎԱԶ-2214» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 21.45-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 115 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել նշված շենքի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: