ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.07.2013 11:42
«Մերսեդես Բենց»-ն ամբողջությամբ այրվել է. նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ
Հուլիսի 6-ին, ժամը 21.48-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես Բենց E240» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 22.43-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել էր:
Հուլիսի 13-ին հրդեհային տեսչությունից ստացվել է հաղորդում, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի հաղորդալարերի կարճ միացումը և նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: