ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2016 09:51
«Մարիխուանայի» փաթեթներ՝ ծխախոտատուփում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Մալաթիայի և Ստեփանավանի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2Ա հասցեի մոտից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Վահան Մ.-ն, ով մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարված խուզարկությամբ Վահան Մ.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա էր պոլիէթիլենային 3 փաթեթ՝ «մարիխուանա» թմրանյութին նմանվող զանգվածով:
Նշանակվել են տոկսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: