Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.02.2014 19:41

«Կլոր սեղան» ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կլոր սեղան» ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Փետրվարի 21-ին ոստիկանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:
Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, բացելով հանդիպումը, նշեց, որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ հանրապետությունում իրականացվող հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները միանշանակ գնահատականի չեն արժանացել քաղաքացիական հասարակության և որոշ ԶԼՄ-ների կողմից, մասնավորապես՝ տարաբնույթ մեկնաբանություններ են տրվում նշված միջոցառումների ժամանակ լրագրողների աշխատանքի և ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ:
ՀՀ ոստիկանությունը, կարևորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները, և իրավապահների ու լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը «կլոր սեղանի» շուրջ ուղղված էր համագործակցության դաշտի կանոնակարգմանը, հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների և լրագրողների աշխատանքի սկզբունքների, իրավասությունների ու պարտականությունների հստակեցմանը:
Ոստիկանությունը, մասնավորապես առաջարկեց հստակեցնել՝ ԶԼՄ ներկայացուցիչը զանգվածային միջոցառման ընթացքում կարո՞ղ է հանդես գալ որպես միջոցառման մասնակից, թե՞ բացառապես պետք է իրականացնի իր մասնագիտական գործառույթները: Միևնույն ժամանակ՝ առաջարկվեց, որ ցանկալի կլինի զանգվածային միջոցառումները լուսաբանող լրագրողները տարբերակիչ նշաններ կամ հատուկ բաճկոններ կրեն, ինչը նրանց ճանաչելի կդարձնի իրավապահների համար ու զերծ կպահի անցանկալի միջադեպերից:
Բուռն քննարկումից հետո ոստիկանության այս առաջարկին հավանություն տվեցին ԵԱՀԿ ներկայացուցիչներն ու հանդիպման այլ մասնակիցներ, իսկ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ առաջարկեցին անցանկալի միջադեպերը բացառելու նպատակով ոչ թե դիմել տարբերակիչ նշանների կիրառմանը, այլ բարձրացնել հասարակական կարգը պահպանող ոստիկանների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: 
ԶԼՄ-ների մի շարք ղեկավարներ էլ բերեցին վերջին շրջանում լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերի օրինակներ, որոնց վերաբերյալ ոստիկանության ներկայացուցիչը տվեց պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցության ուղիների որոնումը, ինչպես և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ նման քննարկումները դարձնել պարբերական: