ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.08.2014 18:10
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 08.08.2014 թ. դրությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 8-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 13 տոննա 811 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 17 դեպք:
Տնամերձ 98 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 962.755 կգ կանեփի բույս:
Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության: