ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2018 16:45
«Լեքսուս»-ի սրահից պայուսակ գողացողը բերման ենթարկվեց
Հունիսի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.15-ից 19.30-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով Դեմիրճյան փողոցում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 120.000 դրամ արժողության պայուսակը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը:
ՀՀ ԱԱԾ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի և Արաբկիրի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1977 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը հունիսի 23-ին, ժամը 23.00-ին, Դեմիրճյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: