ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2013 15:27
«Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ
Երևան քաղաքի ընտրողների ցուցակների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ապրիլի 2-ի դրությամբ ստացվել է 4 զանգ, որից միայն 1-ն է վերաբերվել անշճտություններին: Այսպես, քաղաքացին հայտնել է, որ որդին թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ընտրացուցակներից: Ստուգմամբ պարզվել է, որ քաղաքացու տվյալներն իրականում ընտրողների ցուցակում առկա են:
Մյուս 3 հաղորդումներն ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություններ չեն համարվել, սակայն զանգահարած քաղաքացիներին տրվել են սպառիչ պարզաբանումներ:
ՀՀ ոստիկանություն