ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.11.2019 18:07
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 19-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։ Նա այս տարվա հուլիսից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։