ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.07.2018 11:56
Հետախուզվողը` «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության Սպիտակի բաժնի և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հուլիսի 27-ին, ժամը 22.15-ին, օդանավակայանում հայտնաբերել են Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1995 թ. ծնված Արարատ Դ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով: