ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.04.2013 17:53
«Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում
Ոստիկանության Գյումրիի, Աշոցքի և Արթիկի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին Գյումրի, Աշոցք և Արթիկ քաղաքների բնակիչների կողմից ոստիկանություն կամավոր հանձնվել է կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ` առանց փամփուշտների, գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված «ՏՏ» տիպի ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Գլենչեր» տիպի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, «ԱԿ-74» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի և «ԱԳՍ» տիպի ականանետի «ՎՈԳ-17Մ» տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: