ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2013 11:42
«Երեք միլիոնից ավելի նյութական վնաս» հաղորդագրության հետքերով
Ինչպես օրերս տեղեկացրել էինք` ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել էր, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Պարզել էր, որ կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել էին, որ Կարոն 1978 թ. ծնված Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝ 1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել էին ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են 4-ը և իրացրել:
Կարապետ Կ.-ն ձերբակալվել էր:
Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու քննչական բաժին է ներկայացել ոստիկանների կողմից որոնվող Հրաչ Ե.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբեր ամսին Կարապետ Կ.-ի հետ գողացել են 4 անսուն և դրանք իրացրել Վարդան Մ.-ի միջոցով:
Հրաչ Ե.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է: