ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.03.2013 11:49
«Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը՝ մեղայականով
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 3-ին, ժամը 19.30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր:
Մարտի 5-ին ոստիկանները պարզել էին մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը՝ 1963 թ. ծնված Ավետիս Արզումանյան:
Մարտի 7-ին, ժամը 19.40-ին, մեղայականով ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1996 թ. ծնված Կարեն Վ.-ն՝ հայտարարելով, որ նշված վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով:
Քննությունը շարունակվում է: