Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.04.2013 16:32
95 տարիների երկար ու ձիգ ճանապարհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարազատ համակարգի հասակակիցն է նաեւ միլիցիայի ավագ Ավետիք Հակոբյանը: «Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել. ամբողջ երիտասարդությունս եմ տվել համակարգին»,- ասում է Ավետիք Հակոբյանը: Թախծոտ հպարտությամբ շոշափում է մեդալները, վկայականներն ու հանկարծ մանկան պես հրճվում՝ մասունքի նմանվող իրերի մեջ սուլիչն է գտնում ու մանկան հրճվանքով էլ սուլում է... Այդպես շատ տարիներ առաջ սուլում էր որպես զգուշացում, կարգադրություն, որպես օրենքի պահապան...
Հիշում է ու պատմում... Ծանր մանկություն է ունեցել՝ որբություն, սով... Հետո տխուր հիշողությունը պայծառանում է՝ ծննդավայրի՝ Ապարանի շրջանի Տանջլու գյուղի, իրենց սարուձորի, իր փոքրիկ հայրենիքի մասին է հպարտորեն պատմում...
Իրենց գյուղից դուրս այլ աշխարհ չէր տեսել, երբ աշխարհում պատերազմ սկսվեց: Զորակոչվեց բանակ, հասավ հեռավոր Ճապոնիա...
Զորացրվելուց հետո ընդունվեց ներքին գործերի համակարգ. «Չեմ հիշում երբվանից, բայց երազում էի միլիցիոներ դառնալ: Ո՜նց էի ոգեւորվել, երբ հրամանս եղավ...»: Ծառայության է անցնում Երեւանի միլիցիայի երկրորդ բաժանմունքում ու չորս տասնամյակ ծառայում որպես օրենքի ու կարգուկանոնի զինվոր... «Ես շատ եմ սիրել իմ աշխատանքը, համազգեստ կրելն ինձ համար պատիվ էր: Ուզում եմ, որ այսօրվա տղաները գիտակցեն, թե ինչ կարեւոր գործ են անում ու լավ ծառայեն, կարգապահ, քաղաքավարի լինեն»,- ասում է Ավետիք Հակոբյանը:
Հիշողություններ, հիշողություններ... Թերթում է լուսանկարների ալբոմը, շոյում անցյալի թանկ հուշ լուսանկարներն ու հուզմունքով առանձնացնում դրանցից հատկապես մեկը՝ «Ընկերներս են»,- ասում է...
«Կյանքում ամենաթանկ արժեքը, ամենամեծ ձեռքբերումը հենց կյանքն է»,- ասում է ու շոյում ժպտերեսիկ ծոռնուհուն՝ կյանքի չարն ու բարին դեռ չհասկացող, բայց կյանքի չարն ու բարին ապրած պապի տոհմածառը շարունակող, փոքրիկ հրեշտակի նմանվող Էլիզան...
Ավետիք պապն օրը սկսում է առավոտյան վարժանքով, նաեւ զբոսանքի ժամեր ունի. ամեն ինչ` ըստ կանոնակարգի. նրա կյանքն է այդպիսին եղել... «Եթե դեռ կաս, ապրում ես, ուրեմն պիտի շարունակես ճիշտ ապրել՝ տարիքիդ տված հնարավորությունների շրջանակում»... Ու որպեսզի հեշտ լինի ճիշտ ապրելը, պիտի հաճախ գնաս հիշողություններիդ աշխարհը, որտեղ սիրելի մարդիկ են, որտեղ դու տեր ու տնօրեն ես... Ինքը հիմա ավելի հաճախ այնտեղ՝ հուշերի աշխարհում է լինում...
95 տարիների երկար ու ձիգ ճանապարհ, դժվարությունների, փորձությունների հաղթահարում, ձեռքբերումներ, հպարտություն՝ ճիշտ որպես համակարգի հարազատ զավակ, որպես նրա հասակակից ու մի մասնիկ... Նրանց ներկայությամբ առարկայական է դառնում այն ճշմարտությունը, որ ամենամեծ արժեքը կյանքն է, տիեզերքի հավերժության մեջ մահկանացուներին տրված կարճատեւ ընթացքը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հ. Գ.- Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն օրեր առաջ համակարգի երեք հասակակիցներին՝ Ավետիք Հակոբյանին, Շուշիկ Գրիգորյանին եւ Արմենուհի Մկրտչյանին հաճելի անակնկալ մատուցեց. կոչումներ, «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ, դրամական խրախուսանք...
Դա նախկիններին չմոռանալու, նրանց ծառայությունը գնահատելու դրսեւորում էր...