ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2019 17:33
7 տարի առաջ կատարված գողությունը բացահայտվեց

2012թ. մայիսի 24-ին ոստիկանության Տավուշի բաժին հաղորդվել էր մայիսի 23-ի գիշերը Բերդ քաղաքի մի բնակչի պատկանող Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Մաֆլար» կոչվող հանդամասում տեղադրված մեղվի 2 փեթակները գողանալու և 160.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Ս/թ օգոստոոսի 28-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Բերդի քննչական բաժին են ներկայացրել Վերին Կարմիրաղբյուր համայնքի 58-ամյա մի բնակչի: Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նա:
Կատարվում է նախաքննություն: