Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.02.2015 12:42

Խուզարկություններ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Լիճք գյուղերում և Մարտունի քաղաքում

Փետրվարի 5-ին մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ, 1948 թ. ծնված Լադիրով Մ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Ավտոտնակում գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է «Սայգա» տիպի 2 հրացան, «Տիգր» տիպի հրացան, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ և 2 դանակ:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Վիլլի Բ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանի կողքից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան և որսորդական հրացանի 15 փամփուշտ:


***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արտաշես Ա.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել են գազային ատրճանակի մաս-մեխանիզմներ, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն ատրճանակի համար նախատեսված 5 փամփուշտ և որսորդական հրացանի 5 փամփուշտ:

***

Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Սլավիկ Ա.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Ավտոտնակից հայտնաբերվել է «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 44 փամփուշտ, որսորդական հրացանի 58 փամփուշտ, MC-2112 տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1972 թ. ծնված Շիրակ Խ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Առանձնատան ննջասենյակի զգեստապահարանից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, «ՏՕԶ-63» տիպի որսորդական հրացան, որսորոդական հրացանի 9 փամփուշտ, 34 հրապատիճ և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 պարկուճ:

***
Նույն օրը նույն քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 1970 թ. ծնված Մելիք Հ.-ի առանձնատանը և օժանդակ շինություններում: Ննջասենյակից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան, «ՏՕԶ-99» տիպի հրացան, «Ոլտրան» տիպի գազային ատրճանակ, «Իժ-53» տիպի հրացան, «Տիգր» տիպի հրացան, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտ, տարբեր տեսակի 12 դանակ, փայտե մահակ, կռփազենք, գազային ատրճանակի 4 փամփուշտ և որսորդական հրացանի 9 փամփուշտ:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: